Սեքսոլոգները ապացուցել են, որ մարդու ֆիզիկական եւ հոգեւոր վիճակը մեծապես ազդում է նրա սեռական կյանքի վրա։ Իսկ շաբաթվա ընթացքում քանի՞ անգամ պետք է սեքսով զբաղվել։
Շաբաթական մեկ անգամ սեքսով զբաղվելը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր հետեւում են իրենց կազմվածքին կամ տառապում են անքնությամբ։ Սեքսը խթանում է օրգանիզմում օքսիտոցին հորմոնի արտադրությանը, ինչը կարգավորում է ձեր ախորժակն ու քունը։
Շաբաթական երկու անգամ սիրով զբաղվելը օգտակար է սուր շնչառական խնդիրներ ունեցող զուգընկերներին։ Այսպիսի ռիթմի պայմաններում արյան մեջ աճում է А իմունագլոբուլինի մակարադակը, որը նպաստավոր ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։
Շաբաթական երեք անգամ սեռական հարաբերություններ ունենալը դրականորեն է ազդում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա։ Այս դեպքում սեքսը կարգավորում է սրտի աշխատանքն ու արյան շրջանառությունը, ինչպես նաեւ կրկնակի նվազեցնում կաթվածի հավանականությունը։
Շաբաթական չորս անգամ սիրով զբաղվելը բարելավում է դեմքի մաշկի արտաքին տեսքը։ Սեռական ակտի ժամանակ արտադրվում է աճի հորմոնը, որի շնորհիվ վերականգնվում են մաշկի բջիջները եւ առողջ տեսք ու գեղեցիկ փայլ տալիս մաշկին։ Շաբաթական հինգ անգամ սեռական հարաբերություններ ունենալը օգտակար է ստեղծագործական եւ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց։ Այս պարագայում սեքսը օգնում է նրանց կենտրոնանալ աշխատանքի վրա եւ բարձրացնել իրենց պոտենցյալը։
Շաբաթական վեց անգամ սեքսով զբաղվելը բարձրացնում է ինտելեկտը եւ նպաստում տեղեկատվության ավելի դյուրին ընկալմանը։
Իսկ եթե պատրաստ եք ամեն օր սիրով զբաղվել ձեր զուգընկերոջ հետ, ուրեմն էնդորֆին հորմոնի մակարդակի աճը կնպաստի ձեր տրամադրության եւ ինքնազգացողության բարձրացմանը։


