- Հարդարեք անկողինը:
Գուցե պրիմիտիվ է, գուցե տարօրինակ, բայց սա երջանկության բանաձևը գտնելու առաջին քայլերից է: Ինչպես գրում է հոգեբան Գրետհեն Ռուբինն իր «Երջանկության նախագծում» գրքում, այս երեք րոպեանոց գործողությունն իրականում մեծ նշանակություն ունի ինքնակազմակերպման, հարմարավետ զգալու հարցում: Այնպես որ առավոտյան անպայման ինքնուրույն հարդարեք անկողինը:
- Միշտ տան սենյակները «պատրաստ» պահեք:
Թափթփվածությունը սթրես է առաջացանում, իսկ կոկիկ սենյակը միայն կուրախացնի Ձեզ: Ձեզնից ընդամենը 3 րոպե կպահնջվի, որպեսզի սենյակն այն տեսքի բերեք, որը կցանկանայիք տեսնել տուն մտնելիս:
- Զարդարեք տունը սենտիմենտալ հիշեցուցիչներով:
Նախ լավ հիշողությունները միայն դրական էմոցիաներ են մեզ տալիս, իսկ հետո դրանք ավելի հաճելի են և օգտակար, քան ամենատարբեր ոչինչ չասող իրերը: Ձեր տունը դարձրեք հիշողությունների պատկերասրահ:
- Սկսեք օրագիր պահել` «Երախտագիտություն մեկ տողով» խորագրով:
Քնելուց առաջ գրեք օրվա ընթացքում երջանիկ պահերի մասին: Երջանիկ պահերը պետք է նաև արտացոլվեն, թեկուզ մեկ տողով…
- Եթե չեք կարողանում դուրս գալ, ապա մինչև վերջ խրվեք:
- Մինչև տեղից վեր կենալը, մտածեք այդ օրվա նպատակի մասին:
Եթե մտածեք, թե այդ օրն ինչ եք անելու, որն է Ձեր նպատակ, օրինակ` մտերիմներին շնորհակալություն հայտնելը կամ բոլորին զվարճացնելը, օրվա վերջում Դուք Ձեզ բավարարված կզգաք:
- Ձեր հարևաններին սիրով օգնեք, առանց սպասելու փոխադարձ վերաբերմունքի:
Եթե նա աղբը դրել է դռան կողքը, Ձեր աղբի հետ միասին թափեք նաև նրանը: Ամուր և առողջ հարաբերությունները երջանկության հիմքն են: Փաստ է, որ երբ մենք լավություն ենք անում մեկին, ինքներս մեզ լավ ենք զգում:
- Օրվա ընթացքում անպայման զանգեք ընտանիքի անդամներից կամ ընկերներից գոնե մեկին:
Դուք դա կարող եք անել անկողինը հարդարելիս կամ այն ժամանակ,երբ տան մաքրությամբ եք զբաղվում: Զանգահարեք Ձեր սիրելիին պարզապես ողջունելու կամ հիշողությունների գիրկն ընկնելու համար:
- Գումարը ծախսեք այնպիսի բաների վրա, որոնք թույլ են տալիս դրական էմոցիաներ ստանալ տնային պայմաններում:
Գումար հավաքեք խոհանոցի նոր տեխնիկա ձեռք բերելու համար: Կամ գնեք նոր DVD նվագարկիչ` ընտանիքով ֆիլմեր նայելու համար:
- Մի քանի րոպե տրամադրեք ոչ սովորական, ոչ ամենօրյա ինչ-որ բանի, որը չի կրկնվում:
