Սեպտեմբերի 11-ից ոստիկանության կայքում`
police.am-ում, գործում է նոր բաժին «ԱԶԱՏ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ»: Այստեղ, առցանց հարցման եղանակով, քաղաքացիները կարող եք ստուգել ավտոմեքենայի իրենց նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին: Պարզապես պետք է ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրել թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմել «Ստուգել առկայությունը»:
