Մի քաղաքացի ինձ ուղարկեց խանութից գնված հալած պանրի նկարներ, որտեղ պարզ երևում է, որ այդ հալած պանիրը ապագայից է, դեռ մեկ ամիս կա, որ մենք հասնենք այդ պանրի արտադրման ամսեթվին: Այն ըստ գրվածի արտադրվել է 29.08.2015 թվականին:
Պատկան Մարմինները աչքիս ժամանակից շուտ են մտել Եվրասիական տնտեսական միություն և իմ կարծիքով նրանց հետ ժամանակից շուտ այդ միությունում են նաև սպառողների շահերի պաշտպանները և ըստ երևույթի ապրում են այս պանրի հետ նույն ժամանակահատվածում:
Ֆեյսբուքյան իր էջում գրում էԷդգար Խաչատրյանը: